Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Երևանում

Նոյեմբերի 6-ին, ժամը 07.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 41 AA 400 պետհամարանիշի (վարորդ Ա. Ա. ծնվ. 1981 թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 266 LS 68 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ը և ուղևոր Գ. Ի.-ը (ծնվ. 1954 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս