Ռուսաստանը Եվրոպայից առնվազն 30 տարով ետ է մնացել. Լեխ Վալենսա
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հայտարարել է, որ Ռուսաստանը արտաքին քաղաքականության իրականացման մեթոդների առումով Եվրոպայից առնվազն 30 տարով ետ է մնացել, հաղորդում է DW-ն:
Վալենսայի կարծիքով՝ դրա վկայությունը Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններն են: «Ռուսաստանը Եվրոպայից եւ աշխարհից առնվազն 30 տարով ետ է մնում: ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտության դեպքում Մոսկվան կպարտվի: Լավագույն դեպքում՝ մի քանի «կապտուկ» կառաջացնի»,-նշել է Լեհաստանի նախկին նախագահը: