 
                        Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Բերդ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը
 
                                    ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Բերդ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Այս պահին ձյուն է տեղում Սյունիքի մարզում և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
Արագածոտնի մարզի Արագած, Լոռու մարզի Մարգահովիտ և Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        