Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը պահանջել են քաղբանտարկյալների հարցով լսումներ կազմակերպել
Այսօր տեղի է ունեցել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների հռչակագրի հրապարակման օրը՝ ՀՀ-ում ԵԽ ԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի վերաբերյալ թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Ըստ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի, ԱԺ նախորդ նստաշրջանի ժամանակ ԱԺ մի քանի պատգամավորներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, նման լսումներ կազմակերպելու պահանջ էին ներկայացրել, և հանձնաժողովն իր այս որոշմամբ իրագործում է այդ պահանջը: Ենթադրվում է, որ խորհրդարանական լսումների հիմնական թեման լինելու է այն հարցը, թե որքանով է Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների կարգավիճակը համապատասխանում ԵԽ ԽՎ-ի կողմից սահմանված քաղբանտարկյալի չափանիշերին: