Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան. «Փաստինֆո»
Պահեստավորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։
Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Մանրամասներն՝ այստեղ