Ոստիկանության վետերանների շնորհիվ՝ գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.20-ին, 1983 թ. ծնված Առնակ Մ.-ից ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը պատուհանը հրել բացելով՝ նշված տնից գողացել են 60.000 դրամ:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության վետերանների խորհրդից բաժնում տեղեկություն է ստացվել, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Գոռ Մ.-ն: Վերջինս ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն