Թևան Պողոսյանին «ստիպում» են մեծ «բեյջ» կրել. բյուջետային քննարկումն ուրախ է անցնում

ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումներն անցնում են ոչ միայն բանավեճերի մթնոլորտում: Պաշտոնյաները հասցնում են նաև կատակել:

Այսօր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը մի քանի անգամ հասցրեցին պատգամավոր Թևան Պողոսյանին դիմել՝ ասելով ոչ թե պարոն Պողոսյան, այլ պարոն Թևանյան:

Նկատենք, որ նախկինում էլ երբեմն լրագրողներն են նման շփոթմունքի մատնվել և միշտ Թ.Պողոսյանի արձագանքը սուր է եղել:

Պատգամավորը հերթական անգամ ուղղելով՝ «Թևանյան չէ, Պողոսյան», դժգոհեց՝ թե երևի պետք է, որ կամ դիմելաձևի ավանդույթը փոխվի ու անունով դիմեն, կամ պետք է մեծ «բեյջ» կրի իր անուն ազգանունով, ինչպես միջազգային համաժողովների ժամանակ է արվում:

Հերթական անգամ Պ.Սաֆարյանը, պատասխանելով Թ.Պողոսյանի հարցին, արդեն դիտավորյալ, կատակով ասաց՝ «պարոն Թևանյան…» ու մի պահ դադար տվեց՝ սպասելով պատգամավորի կտրուկ արձագանքին:

Տեսանյութեր

Լրահոս