Հանցագործությունների դինամիկան աճել է, ֆինանսավորումը՝ ավելացել

Այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2015 թ. բյուջեի քննարկումների ժամանակ փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանն այնքան արագ էր զեկուցում ոստիկանական ծառայության բարելավման ծրագրերի մասին, որ նրա խոսքի մեծ մասը դժվար ըմբռնելի էր:

«Մի քիչ դանդաղ կարդացեք: Չենք հասցնում լսել, ընկալել, գնահատել»,- չհամբերեց
նիստը համանախագահող ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ՀՀ-ում կրիմինոգեն վիճակը, հանցավորությունն աճե՞լ է, թե՞ պակասել:

Ա.Համբարյանի պատասխանից հասկացվեց, որ հանցագործությունների դինամիկան աճել է մոտ 5%-ով և 10%-ով ավելի շատ գումար է հատկացվում այդ գծով:

Տեսանյութեր

Լրահոս