«Ես շնորհակալ եմ, որ մեր նախարարության աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ». ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր մարզերում ունի ճգնաժամային կառավարման կենտրոններ, ԱԻՆ բոլոր հրշեջ փրկարարական ծառայություններն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին, մարզերում կան տրանսպորտի խնդիրներ՝ հնամաշ մեքենաներ, բայց աշխատանքներ տարվում են: Այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2015 թ. բյուջեի քննարումների ժամանակ տեղեկացրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա նշեց, որ աշխատում են շվեյցարացի, ճապոնացի գործընկերների հետ, օրինակ՝ ՀՀ տարածքի 4.1% սողանքային է և ճապոնացիները սարքավորումներ են նվիրել, Գառնիում լուրջ աշխատանքներ են տարվում, ՌԴ-ն սարքավորումներ պետք է ուղարկի:

«Բոլոր ուղղություններով աշխատանքներ տանում ենք,- ասաց Ա.Երիցյանն ու հավելեց,- Ես շնորհակալ եմ, որ մեր նախարարության աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ, ու մյուս ուժային նախարարությունների հետ հավասար ստանում են մեր սպաները, ենթասպաները»:

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, եթե աշխատավարձը հանվի, տեխնիկական հագեցվածության ծախսերի 70%-ը միջազգային կառույցների ֆինանսավորումն է, և միայն 30%-ը՝ ՀՀ պետական աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս