Այնքան էր խանդում, որ ամենուր հետևում էր. կնոջը սպանած ամուսնու հարևաններ. NEWS.am
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հոկտեմբերի 27-ին երեկոյան ամուսնու կողմից սպանված 62-ամյա կնոջ մահվան մասին հարեւաններն իմացել են նրա որդու բղավոցներից: Այս մասին NEWS.am-ին պատմեցին հարեւանները:
«Լսեցինք՝ գոռում էր՝ օգնեք, ո՞վ կա: Մերս ի՞նչ եղավ: «Շտապօգնություն» զանգեք, մաման մեռած ա»,-պատմեց հարեւաններից մեկը, որի խոսքով հենց նրա ամուսինը՝ 69-ամյա Ա. Մ-ն է կնոջը սպանելուց հետո զանգահարել ու աշխատանքից տուն կանչել որդուն:
Հարեւանները, որոնց սպանության մասին լուրը հանկարծակիի էր բերել, NEWS.am-ին պատմեցին, որ լավ ընտանիք է եղել, միայն ամուսնու մոտ վերջին մեկ տարում հոգեկան շեղումներ են նկատվել եւ տարիների ընթացքում կնոջ հանդեպ խանդն ավելի է սրվել:
«Շատ էր խանդում, բայց կինը խելոք, սուսուփուս կին էր, ընտանիքին նվիրված: Ջահել ժամանակ էլ ամուսինը միշտ շատ է խանդել: Ուր գնում էր, անգամ եթե խանութ էր գնում, հետեւում էր, հեռվից հետը քայլում էր: Այս վերջին տարիներին էլ հոգեկան շեղումներ ուներ, ուզում էր բաժանվեր կնոջից: Ամբողջ օրը բակում ինքն իրեն խոսելով ման էր գալիս»,-ասաց հարեւանուհիներից մեկը:
Մանրամասներն՝ այստեղ