Մեկնարկել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Ելիսեյան պալատում, քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը։

Panorama.am-ի փոխանցմամբ, առաջինը հանդիպման է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Նախագահների եռակողմ հանդիպումից հետո Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտոնական ընթրիք կտրվի։

Տեսանյութեր

Լրահոս