Արտեմ Ասատրյանը պնդում է՝ փորձել են չաշխատող մայրերի խնդիրը լուծել

Հայաստանում որևէ խնդրի դեպքում օրենքն են փորձում համապատասխանեցնել վարչարարությանը: Նման կարծիք այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Հիմա չենք կարողանում հսկողություն սահմանել, ուզում նք վերաձևել օրենքը և պատասխանատվությունը դնել աշխատող կանանց վրա»,- ասաց նա:

Նա նկատեց, որ երբ ասվում է, թե տարբեր երկրներում 100% չեն փոխհատուցում հղիության նպաստը, չի ասվում, որ այդ երկրներում չկան ՀՀ-ի խնդիրները, արտագաղթը և այլն:

«Որևէ կերպ չպետք է ոտնահարվի այսօր աշխատող կանանց իրավունքը,- հայտարարեց Է. Վարդանյանն ու հավելեց,- Վերին ու ներքին շեմ ենք սահմանում՝ չունենալով որևէ հիմնավորում: Է, 40% չէ, 10% սահմանեիք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատյանը համաձայնեց վարչարարության վերաբերյալ պատգամավորի դիտարկման հետ, բայց նշեց, որ ստուգումներ իրականացնելն արդյունավետ չէ: Ըստ նրա՝ իրենց մոտեցումները նպատակ ունեին որևէ կերպ իրար հետ չշաղկապել խնդիրները, կոմպլեքս լուծումներ նախանշել: Նախարարի խոսքով՝ փորձել են չաշխատող մայրերի խնդիրը լուծել:

«Մեր նպատակն է՝ գտնել լուծումներ, որ կբերեն լավագույն արդյունքի»,- ասաց Ա.Ասատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս