Բաժիններ՝

Բոտուլիզմի դեպք՝ Վանաձորում

asparez.am-ը գրում է. Հոկտեմբերի 23-ին՝ 10:35 րոպեին, բոտուլիզմ ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Իրինա Ղուկասյանը:

-Ամսի 22-ին կերել է պահածոյացված կարմիր պղպեղ, որից հետո իրա մոտ առաջացել են երեւույթներ: Առավոտյան ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Պղպեղը պատրաստված է եղել տնային պայմաններում, օգտագործելուց հետո առաջացել է այդ հիվանդությունը,- նշեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը կայքնի հետ զրույցում նշեց, որ հիվանդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Հոկտեմբերի 24-ի երեկոյան վերջինս դեռ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում.

«Ցուցաբերել ենք առաջին օգնություն: Ներարկել ենք հակաբոտուլիզմային շիճուկ, կատարել ենք ստամոքսի լվացում: Հիվանդը գիտակցության է եկել, իսկ վիճակը գնահատվում է կայուն ծանր»:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը նշեց, որ բոտուլիզմն ամենածանր սննդային ինդոկսիկացիան է, որն առաջանում է հարուցիչների միջոցով: Դրանք էլ գտնվում են հողի եւ ջրի մեջ: Անցնելով սննդամթերքին, անօդ պայմաններում սկսում է արտադրել թույն: Բոտուլիզմն ունի նաեւ գաղտնի շրջան. «Գաղտնի շրջանը բավականին կարճ է՝ 6-20 ժամ, բայց կարող է երկարել մինչեւ 10 օր: Երեւույթները բազմազան են:

Մանրամասներն՝սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս