Ժամանակավորապես կդադարեցվի Արաբկիրի որոշ հատվածների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 17 փողոցի թիվ 25, 27, 21-րդ փողոցի թիվ 2, 2/1, 4, 6, 23-րդ փողոցի թիվ 1, 1ա, 27-րդ փողոցի թիվ 6/1, 29-րդ փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքերի և 29-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, ինչպես նաև Արաբկիր 17,19, 21, 23, 25, 27, 29, Դավթյան, Ռիգայի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով: