Դոգ մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը կալանավորվել է. news.am
Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը կալանավորվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ Դոգի ընկեր, նախկին ոստիկան Արթուր Մարգարյանը: Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ շորթման հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում բերման էր ենթարկվել նաեւ Վարդան Ղուկասյանի հետ կապվող nrnak.com լրատվական կայքի խմբագիր Հովհաննես Եսայանը, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Մանրամասներն՝ այստեղ