Ո՞վ է ջարդում Իջևանի տույաները
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից tesankyun.am-ը տեղեկացել է, որ հոկտեմբերի 25-ին քաղաքի Անկախության փողոցում ջարդված տույա են հայտնաբերել: Նա ասաց, որ 10 օր առաջ նույն փողոցում տույայի 2 ծառ են ջարդված գտել:
Քաղաքապետն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանության Իջեւանիբաժին: Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է: Քաղաքապետարանը 12 հատ տույա է գնել եւ դրանք տնկել Իջեւանում: Դրանք լավ են հարմարվել եւ բավական աճել են: Քաղաքապետը մտավախություն ունի, որ մնացած ծառերն էլ կարող են բարբարոսության զոհ դառնալ: