Աշնանային արձակուրդները երկարաձգվել են մինչեւ հոկտեմբերի 29-ը
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանի հոկտեմբերի 24-ի հրամանով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում երկարաձգվել են դպրոցական աշնանային արձակուրդները: Հրամանի պատճառը կանխատեսվող եղանակային փոփոխություններն են:
Դրանց պատճառով դպրոցական եւ արտադպրոցական հիմնարկներում արձակուրդները կերկարաձգվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը:
Իսկ այն նախադպրոցական հիմնարկներում, որտեղ ջեռուցման հնարավորություններ չկան հոկտեմբերի 27-29-ը կդադարեցվեն աշխատանքները: Երկարաձգված աշնանային հանգստի պատճառով աշակերտները ուշ են սկսելու ձմեռային արձակուրդները: Դրանց սկիզբը սահմանվել է դեկտեմբերի 31-ը: