Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի անկում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

Հոկտեմբերի 26-ի գիշերը, 29-30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:

arm 26

Երևանում հոկտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

arm 26 2

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս