Բաժիններ՝

Նարեկ Դուրյանի ինքնազգացողությունը վատացել է ներկայացման ժամանակ. NEWS.am

Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասան Նարեկ Դուրյանին տեղափոխել են  «Մալաթիա» հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ նա այժմ գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Վերջինիս մոտ սրտի նոպա է, բայց գիտակցությունը տեղն է: Այժմ սիրված դերասանին հետազոտում են, այսօր նա հաստատ կմնա հիվանդանոցում: Իսկ թե ինչ բուժում կնշանակվի, ինչ կարվի, պարզ կլինի հետազոտություններից հետո:

Նշենք, որ Նարեկ Դուրյանը ավելի վաղ եւս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այս անգամ հենց ներկայացման ժամանակ նա ասել է, թե  «սիրտս ցավում է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս