Բաժիններ՝

Եղանակը հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 17-18 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Ուշադրություն

Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

Հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին էապես չի փոխվի:

25.10.2arm

Երևանում`

Հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

25.10.1arm

Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (1996թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1977թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.90C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս