Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել որոշ ընդդիմադիր ուժերի «մարգինալ, հիստերիկ» արձագանքին

«Այս հանրահավաքի հիմնական պատիվը վերապահելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ…»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ծափերը մի պահ թույլ չտվեցին նրան շարունակել:

«Դե լավ, ծափ տվեք,- ասաց նա ու նկատեց,- Էս կոնգրեսականները ամենաչարն են»:

Նա բավարարվեց, իր խոսքով, մի քանի դիտարկումներով՝ նոր համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում մեկնարկել է մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի: Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել որոշ ընդդիմադիր ուժերի «մարգինալ, հիստերիկ» արձագանքին հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո: Նա դա բացատրեց շատ ավելի լուրջ պաճառներով՝ երբ 70-ամյա ուժեր պայքարում էին ՀՀ hամար, փոխեցին իրենց դավանանքին ու կտրուկ դեմ արտահայտվեցին ՀՀ անկախությանը, որովհետև այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների միջոցով: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ նույնը տեղի է ունենում այսօր. «Որոշ լուսանցքային ուժեր, սարսափած շարժման հաղթանակից, ավելի կատաղի պայքար են ձեռնարկել մեր դեմ, քան Սերժ Սարգսյանը: ֆրուստրացիայի, այսինքն, հուսախաբության մեջ ընկնելու այլ պատճառ ունեն՝ 3 տարի պնդելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սարգսյանի հետ, այսօր կանգնել են խայտառակ փաստի առջև»: Նրա խոսքով՝ այլևս այդ ուժերին ոչ ոք չի հավատա:

Լ. Տեր-Պետրոսյանը մեջբերելով «թշնամուս թշնամին բարեկամս է» խոսքը, նշեց՝ «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է»:

Տեսանյութեր

Լրահոս