Եթե այսօր Գագիկ Ծառուկյանը ներողություն խնդրի. ՍԴՀԿ ատենապետ. aravot.am

Aravot.am– փոխանցմամբ՝ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է. «Եթե այսօր Գագիկ Ծառուկյանն ասի, որ ներողություն է խնդրում 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկելու համար, ինքը ներողություն է խնդրում բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի համար, որտեղ ներգրավված էր իր թիկնազորը, Շահեն Հարությունյանի ծեծ և այլն, և այլն… այդ պարագայում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի իր մեղքերը քավելու, և մարդը միգուցե այդ գործընթացի մեջ է»: Նարեկ Գալստյանին նաեւ զարմացնում է՝ այսօր հանրահավաքի ժամանակ նույն հարթակում կանգնելու են մարդիկ, որոնք վեց տարի առաջ Աբովյանում ծեծի են ենթարկվել հենց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի կողմից, նա օրինակ բերեց Երջանիկ Աբգարյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս