Սուրիկ Խաչատրյանը գործի է անցել. Պաշտոնանկություններ Սյունիքի մարզում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել:
Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սև ցուցակ» ունի: Եվ ահա, Լիսկան գործի է անցել:
Ինչ վերաբերում է Լիսկայի «սև ցուցակին», Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:
Մասնավորապես նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը:
Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու ՏԻգրան Կարապետյանի ընկերն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում