Բաժիններ՝

Ինչ է պահանջելու վաղը ԲՀԿ-ն իշխանություններից. a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը գիտի, թե իշխանություններից ինչ է պահանջելու ԲՀԿ-ն վաղվա վճռական հանրահավաքի ժամանակ. «Տեղեկացնում ենք, որ կա, հարգելիներս իմացեք, որ երկրում այսպիսի պրոբլեմներ կան եւ մի եղեք անտարբեր երկրի պրոբլեմների նկատմամբ»։

Պարոն Արսենյանի հետ զրուցող լրագրողներն իրենց ականջներին չհավատացին։ Այսինքն, ԲՀԿ-ն վաղն իշխանություններից հրաժարական չի պահանջելու. «Գնալ եւ պահանջել հեռանալ, դա ամենակարճ, բայց եւ ամենապարզ եւ պարզամիտ մեխանիզմն ա, դու գնում, պահանջում ես, ասում ես՝ հեռացիր, իշխանությունն էլ ասում է՝ չեմ հեռանում»։

Պարոն Արսենյանն ասում է, որ ոմանք փորձում են այս մեխանիզմը մտցնել մարդկանց ուղեղները եւ ցույց տալ, թե դրանով հարց կլուծվի։ Այս իշխանությունը դեռ պարտականություններ ունի, որոնք պետք է դեռ կատարի. «Սա մեր բոլորի երկիրն ա, մեր հայրենիքն ա»։

Իսկ ինչու՞ են վճռական հանրահավաք հրավիրում եւ իշխանությանը տեղեկացնում իր պարտականությունների մասին, որոնց իշխանությունն առանց դրա էլ տեղյակ է եւ ինչու՞ պետք է մնա, եթե վաղվա հանրահավաքով է տեղեկանալու. «Չէ՞ որ հանրահավաքը ժողովրդավարական մոդելի գործիքներից մեկն ա, ժողովրդավարական մոդելի այդ գործիքի կիրառումը ես կարծում եմ, որ ավելի ազդեցուցիչ ա եւ ավելի ակնառու ա դարձնում մեր կողմից առաջ քաշված խնդիրների հրատապությունը եւ կարեւորությունը»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս