Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդից ևս մեկ մարդ է մահացել
INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Իմերեթիի շրջանի Օբչա գյուղում Ղրիմ-Կոնգո տենդից 49-ամյա տղամարդ է մահացել: Ըստ բժիշկների՝ հիվանդը շատ ուշ է դիմել բժշկական օգնության:
Հաղորդվում է, որ սա Վրաստանում այս տենդից մահացության առաջին դեպքը չէ: Օգոստոսին երկրի տարածքում վտանգավոր տենդով վարակվածության 20 դեպք էր գրանցվել, որոնցից երեքը մահվան ելք էր ունեցել: Ղրիմ-Կոնգո տենդը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է տիզի խայթոցի հետեւանքով: