Հովիկ Աբրահամյան. Անհրաժեշտության դեպքում ՀԲ-ն և ԱՄՀ-ն պատրաստ են իրենց ֆինանսավորման չափն ավելացնել

Եթե ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները բացասական ազդեցություն ունենան նաև ՀՀ տնտեսության վրա, միջազգային կառույցները, ամենայն հավանականությամբ, ֆինանսական աջակություն կցուցաբերի Հայաստանին: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ԱՄՆ և Իրան կառավարական պատվիրակության այցի ժամանակ ինչ է քննարկվել և ինչ արդյունքներ կան:

«Ես համոզված եմ, որ կունենանք ֆինանսական աջակցություն»,- ասաց նա՝ նշելով, որ հարցը քննարկվել է ԵՏՄ համատեքստում:

Ըստ Հ. Աբրահամյանի՝ Իրանում 2 օր շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարության հետ. «Բոլոր այն ծրագրերը, որ վերջին երկու տարում կարծես սառեցված էին, դանդաղ էին ընթանում, մեր հանդիպումների ընթացքում կսկսեն տեղից շարժվել»:

Նա նշեց, որ ՀՀ տնտեսության համար կարևոր երկաթգծի հետ կապված մի ընկերություն զբաղվում է ու ներդրումներ է փնտրում, Իրանի ղեկավարությունը համաձայն է, բայց դեռ ներդրումների հետ կապված խնդիր կա:

Հ.Աբրահամյանը նշեց, որ ԱՄՆ-ում ԱՄՀ համաժողովին, քննարկել են իրականացվելիք ծրագրերն ուհամագործակցության հետագան: Ապագայում, եթե անհրաժեշտութուն լինի, ըստ վարչապետի, ՀԲ-ն և ԱՄՀ-ն պատրաստ են իրենց ֆինանսավորման չափն ավելացնել:

Տեսանյութեր

Լրահոս