Վիլեն Հակոբյանը հերքում է իր դեմ մահափորձի վարկածը. Եթե ուզեին, իր հարցերն այլ կերպ կլուծեին. «Փաստինֆո»
«Իրականությանը չի համապատասխանում, ինձ հետ ոչ մի կապ չունի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատասխանելով իր դեմ անցած գիշեր կատարված մահափորձի մասին հարցին՝ ասաց բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը և հավելեց. «Դա ոչ թե իմ բնակարանի, այլ դիմացի բնակարանին է եղել, էն էլ ես չգիտեմ դա իրոք ռումբ է եղե՞լ, թե՝ խաղալիք, որ երեխաները խաղացել են»:
Վիլեն Հակոբյանին հայտնեցինք, որ ՀՀ ոստիկանությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ երեկ` ժամը 22: 20-ին, Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կախված կոշիկի մեջ հայտնաբերվածը իրոք «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ է եղել, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:
Մանրամասներն՝ այստեղ