Անհրաժեշտ է շտապ կարգով վերականգնել միջազգային հակաահաբեկչական կոալիցիան. Բորդյուժա

ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ է արել վերականգնել միջազգային հակաահաբեկչական կոալիցիան` նոր սպառնալիքների դեմ պայքարի համար: Այս մասին Բորդյուժան հայտարարել է հոկտեմբերի 21 -ին՝ հանդես գալով Վիեննայում կազմակերպված՝ եվրասիական տարածքում անվտանգության ապառնալիքների թեմայով քննարկման ժամանակ:
«Անհրաժեշտ է շտապ կարգով վերականգնել 2001 թվականինց հետո ձեւավորված համագործակցությունը, այսպես կոչված՝ հակաահաբեկչական կոալիցիան: Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք անվտանգության ոլորտում լուրջ խնդիրների հանդիպել, որոնք կվերաբերեն ոչ միայն Ռուսաստանին եւ ՀԱՊԿ երկրներին, այլեւ Եվրոպային»,- նախազգուշացրել է նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ երկրների սպառնալիքներին` Բորդյուժան դրանց թվում առանձնացրել է Աֆղանստանում ավարտին չհասցված միջազգային առաքելությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը եւ «ռազմական ճանապարհով այն լուծելու հնարավորությունը, ինչի մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահը»:

Տեսանյութեր

Լրահոս