«Տեղը բերեք». Տիգրան Ուրիխանյանը՝ իշխանություններին

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խիստ կերպով հորդորեց գործընկերներին կատակների մեջ չափի մեջ մնալ: Ըստ նրա՝ իշխանությունը աղքատությունը 40% է հասցրել, բայց մարդիկ Հայաստանը լքում են, որովհետև «փայ են մտնում» ամեն ինչին:

Նա ներկայացրեց հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասից մի քանի տող. օդային ավազանի աղտոտվածության ուսումնասիրման համար հատկացվելու է 154 մլն դրամ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ծրագրին՝ 44 մլն դրամ, մեզ թալանելու համար կուտակային համակարգի ներդրում՝ 13 մլն դրամ, հարկային վարչարարության արդիականացում՝ 1 մլրդ դրամ, այլ ծախսեր՝ 10 մլրդ դրամ:

«Սա եք անում աղքատ երկրում: Ոչ թե կարդում ենք-չենք կարդում, այլ չենք հավատում: Տեղը բերեք: Դուք այս անգամ գործ ունեք ոչ թե ինչ-որ ժամանակներում չհաջողված գործողությունների հետ, այլ ուժի հետ, ու չփորձեք ինչ-որ դեգեներատիվ երևույթների լեզուներով, արյան բաղնիքներով վախեցնեք»,- ասաց Տ.Ուրիխանյանը:

«Էխ-էխ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս