Բաժիններ՝

Մովսեսի ֆիզկուլտուրայի ուսուցիչը դանակով հարվածել է համագյուղացու հետույքին

tesankyun.am-ը  գրում է. Երկու օր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ավալյանը դանակով հարված է հասցրել համագյուղացի Անդրանիկ Այդյանի հետույքին:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ Անդրանիկը Արմենից մեծ է 2 տարով, նրանք ինչ-որ հարցի շուրջ վիճել են, որին հետեւել է դանակահարությունը:

Գյուղապետն ասաց, որ թեև դանակահարողը ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի, դեպքի մասնակիցները 22-24 տարեկան են: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ իր որդին Արմեն Ավալյան անուն-ազգանուն է կրում, սակայն կատարվածի հետ կապ չունի, նա շուրջ մեկ տարի ծառայում է հայրենիքի հեռավոր սահմանագոտում:Որոշ լրատվամիջոցներ գրել են, թե գյուղապետի որդին է եղել դանակահարողը,մինչդեռ դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է կատարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս