Մեծ ավտոերթ. «100 ամյակը առանց ռեժիմի» (լուսանկարներ)
Նախախորհրդարանը նախատեսում է Հանրապետոության ամբողջ տարածքում
կազմակերպել «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով: Իրազեկման այս յուրահատուկ ձևն ընտրվել է Նախախորհրդարանի գործունեության տեղեկատվական շրջափակման հանգամանքի հաշվառմամբ:
Ավտոերթերի նպատակն է հորդորել մեր ժողովրդին, որ նա չհավատա Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին և կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց և իր համախմբված ուժի պարտադրանքով հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտման գործին:
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ առաջին ավտոերթը, որին մասնակցում էին մեծ թվով ավտոմեքենաներ: Շարասյունը ձգվում էր մոտ մեկ կիլոմետր: Ավտոերթը շատ տպավորիչ էր և մեծ ոգևորություն էր առաջացնում մեր հայրենակիցների շրջանում: Ավտոերթն անցավ մի քանի տասնյակ բնակավայրերով, այդ թվում՝ Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Մասիս և Աշտարակ քաղաքաներով և ավարտվեց Երևանում: Ավտոերթն առաջնորդում էր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Հաջորդ ավտոերթը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: