Բաժիններ՝

Երևանում՝ Գայի արձանի դիմաց, մատուցողուհին վրաերթի է ենթարկել ոստիկանության մայորին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Աայսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Ելենա Հարությունյանը իր վարած Nissan March մակնիշի 01 ZԼ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 1Ա շենքի բնակիչ, 46-ամյա Արտակ Ջանջուվազյանին:

Քննիչի հանձարակականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ե. Հարությունյանը աշխատում է «Միրաժ» գիշերային ակումբում՝ որպես մատուցողուհի, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ջանջուվազյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում՝ որպես օպերատիվ-հերթապահ, կոչումով ոստիկանության մայոր է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս