Բաժիններ՝

Պաշտոնյաներ, որոնք հայտնվել են ԻԱԿ սև ցուցակում

«Ինֆորմացիայի ազատության» կենտրոնը հրապարակել է այս պաշտոնյաների անունները, որոնք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ. 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում:

Արամ Դանիելյան- Հրազդանի քաղաքապետ
2014թ. հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հրազդանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Հրազդանի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Գագիկ Մուրադյան- Արտաշատի քաղաքապետ
2014թ. հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արտաշատի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Արտաշատի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Սամվել Բալասանյան-Գյումրիի քաղաքապետ
2014թ. հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գյումրիի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Գորիկ Հակոբյան – ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
2014թ. հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է ծառայության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել ծառայության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր ԱԱԾ-ի [email protected] հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել:

Արտյոմ Մովսեսյան – ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
2014թ. հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է վարչության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել վարչության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր վարչության [email protected] հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Վարչությունը հարցմանը չի պատասխանել:

 ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Միհրան Պողոսյան – ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
2014թ. սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` մի հարցմամբ խնդրելով տեղեկություններ հարկադիր կարգով բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ, մյուսով` տեղեկություններ հարկադիր կատարման վարույթի վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ԻԱԿ-ի մի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 15 օր, իսկ մյուսին` 1 ամիս 5 օր հետո:

Գուրգեն Մարտիրոսյան – Գավառի քաղաքապետ
2014թ. հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գավառի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս