Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Հոկտեմբերի 20–ին` ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ժամը 12.00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյունը շարունակվել է:
Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն