Ոստիկանները հայտնաբերեցին Իրանի քաղաքացուհու «Նոութբուքը» և պայուսակը գողացողին
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից ԻԻՀ քաղաքացի Մարիամ Ս.-ի «Նոութբուքը» և պայուսակը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում՝ Խորենացու փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վահան Հ.-ն, որը խոստովանել է կատարածն ու ներկայացրել գողացած «Նոութբուք» համակարգիչը:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
ՀՀ Ոստիկանություն