Բաժիններ՝

«Դոգը» սպառնում է հայկական «Վիկիլիքս»-ով (տեսանյութ) yerkir.am

«Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի լրագրողին  տեղեկացրել է, որ նստացույց է սկսում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Պահանջում է, որպեսզի ապահովեն իր անվտանգությունը: Նա հայտարարեց, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր նկատմամբ հետապնդումներ է իրականացնում: Ղուկասյանն իր հետ Բաղրամյան 26 էր բերել մի քանի տեսասկավառակներ, որոնցում, ըստ նրա, Երևանի ոստիկանապետի ապօրինությունների վերաբերյալ փաստեր կան: «Դոգը» խոստանում է «հայկական «Վիկիլիքս» ապահովել»: Ղուկասյանն ասել է, որ չի ամաչում իր անցյալի համար, որ չի աղոթում եւ զբաղվում է «մտավոր աշխատանքով»: Ուշագրավ է, որ կայքի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նշել է, որ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում Վարդան Ղուկասյան անուն-ազգանունով անձնավորությունը եւ նրա կողմից ներկայացված «փաստերը»: «Բացարձակապես ոչ մի անհանգստություն չկա: Համոզված եմ, որ նրա ներկայացրած դիսկերն էլ դատարկ են: Ինքը լավ, կլասիկ սարքող է»,- ասել է նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս