Բաժիններ՝

Դեռ բարև էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի. առերեսման ժամանակ այսպես է արձագանքել Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանին. shamshyan.com

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը, օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման ժամանակ արձագանքելով նրա բարեւին, ասել է, թե՝ դեռ բարեւ էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը եւ ավեացրեց, որ առեւրեսումը լարված է անցել:

Նա հաղորդեց նաև, որ նոր առերեսում է պահանջել եւ առաջիկայում եւս մեկ առերեսում կլինի, քանի որ նախորդ երկու առերեսումներից անհայտ է մնացել, թե Աշոտ Սուքիասյանը այդ գումարներն ինչ է արել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փայլակ Հայրապետյանը, ով Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումից հետո ընդհատակ էր անցել, հայտնվել է:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը ասել էր, որ ինքը ընդհատակ չի անցել, պարզապես իր կինը գնացել էր Ֆրանսիա՝ բուժման, եւ իր հեռախոսը հետը տարել էր: «Ես Հայաստանում եմ եղել եւ զբաղվել եմ իմ գործերով»,- ավելացրել էր Փայլակ Հայրապետյանը:

Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նրանց միջեւ առերեսումը տեղի է ունեցել: Հարցին, թե արդյո՞ք այն լարված է անցել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Նախ ձեռքով ողջունեցին իրար: Հետո առերեսման ժամանակ փուլ-փուլ, երբ որոշ հարցերի շուրջ համաձայն չէին լինում, ձայները բարձրացնում էին: Որոշակի լարվածություն կար»: Փաստաբանը նշել էր, որ առերեսումը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի եւ ուրբաթ, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում երկու առերեսում է եղել: Առերեսումից հետո Փայլակ Հայրապետյանը լռել է, իսկ հոկտեմբերի 8-ին հայտարարել է, թե պետք է գնա առերեսման:

«Եվ դա այն դեպքում, երբ առերեսումը արդեն կատարվել էր: Ի դեպ, Յուրի Խաչատրյանը նաեւ ասել էր, որ Փայլակ Հայրապետյանը, թեեւ մամուլով հայտարարում էր, թե անհամբեր սպասում է առերեսման, սակայն հրաժարվել է առերեսումից եւ առերեսման է գնացել քննիչի կանչով:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս