Բաժիններ՝

Բարեկամավանցի դպրոցականները կրակոցների տակ դաս են անում

tesankyun.am-ը գրում է. Հոկտեմբերի 16-ի կեսօրին ադրբեջանական զինուժը վերսկսել է Բարեկամավանի գնդակոծությունը:  Գյուղապետ Գարիկ Աբազյանն ասաց, որ  կրակում են «ԴՇԿ»-ով, գնդակները դիպել են տների տանիքներին, պատերին:

Հիմնականում գնդակոծվում  են  գյուղի դպրոցի եւ ներքին թաղերը,որոնք  տեսանելի են ադրբեջանական դիրքերից: Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանն ասաց, որ ադրբեջանական գնդակներից ճեղքվել է իր այգու խնձորենին, կոտրվել խաղողի վազի հենասյունը: Բարեկամավանի գյուղապետից  տեղեկացանք, որ  չնայած շարունակվող կրակոցներին եւ կրակի գոտում գտնվելուն, Բարեկամավանի դպրոցում այսօր դասերը չեն դադարեցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս