Բաժիններ՝

Զորամասը սպասարկող 100 մետրանոց կապի մալուխը կտրել և փորձել են գողանալ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, մի զորամասից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 2 անհայտ անձինք կտրել են զորամասի ուղեկալի մոտով անցնող, զորամասին պատկանող 100 մ երկարության կապի մալուխը և փորձել գողանալ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք են՝ 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն և 1986 թ. ծնված Սամվել Չ.-ն:

Արմեն Հ.-ն և Սամվել Չ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ Ոստիկանություն      

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս