Տեր-Պետրոսյանը և Ծառուկյանը չեն ցանկացել հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպես եռյակի մյուս կուսակցությունների ղեկավարների`Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հովհաննիսյանը ցանկացել է մինչև հանրահավաքը ճշտել հանրահավաքի օրակարգը, սակայն, ըստ Փոստանջյանի՝ Տեր-Պետրոսյանը և Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու ցանկություն չեն դրսևորել:

«Հույս ունենք, որ այդ հանդիպումը կկայանա մինչև հաջորդ հանրահավաք»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանելով հարցին, թե հնարավոր էառաջիկայում տեղի ունենա եռյակի ղեկավարների հանդիպում, չբացառեց նման հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս