Բաժիններ՝

Եվրոպայում նացիզմի դեմ «պատվաստանյութը» կորցնում է ուժը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Եվրոպայում նացիոնալիզմի դրսեւորումներով եւ կոչ է արել Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վերաքննում եւ նացիզմի հերոսացում թույլ չտալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցավոք,  նացիստական վիրուսի դեմ   «պատվաստանյութը», որը մշակվել էր Նյուրնբերգյան դատավարության ժամանակ,  Եվրոպայի մի շարք երկրներում կորցնում է ուժը: Դրա ակնհայտ վկայությունը նեոնացիզմի բացահայտ դրսեւորումներն են, որոնք արդեն սովորական են դարձել Լատվիայում եւ Մերձբալթիկայի մյուս երկրներւմ: Այդ առումով հատուկ մտահոգություն է առաջացնում Ուկրաինայում իրավիճակը, որտեղ փետրվարին հակասահմանադրական հեղաշրջում իրականացվեց, որի շարժիչ ուժը նացիոնալիստներն ու արմատական մյուս խմբավորումներն էին»,-ասել է Պուտինը  սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում՝ Բելգրադ կատարելիք այցի նախօրյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս