Յուվենցի Կարոն՝ դատարանում. Լսի աղբամանը դու ես, տականք, այ վիժվածք, էդքան տղա ես, խոսալ գիտե՞ս. news.am
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դատական նիստն ընթացել է հնդկական կինոյի մոտիվներով։ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի կողմից միջին ծանրության վնասվածք պատճառելու մեղադրանքով դատական նիստից առաջ մեղադրյալի եւ տուժողի միջեւ վեճ տեղի ունեցավ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճում ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե ինքը կարող է թվարկել Արթուր Զադոյանի որդու կատարած հանցագործությունները։
«Ասում է՝ ժուռնալիստներին բերեմ, ահաբեկեմ, որ փողս չի տվել։ Մեռնես էլ, տղեդ է փողը տալու, հիշի, եթե մյուս անգամ սենց բաներ հայտարարես, տղուդ քրեական գործերն եմ հայտարարելու ժուռնալիստներին, տղեդ կալանավորվելու է, քեզ զգուշացնում եմ արդեն բացահայտ ձեւով»,- մեղադրյալին դիմել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Արթուր Զադոյանն արձագանքել է՝ ասելով, թե ԲՀԿ-ական պատգամավորը «գլուխը մտցրել է աղբամանի մեջ, ու ինչքան զիբիլ կա, հանում է»։
«Լսի աղբամանը դու ես, տականք, այ վիժվածք, էդքան տղա ես, խոսալ գիտե՞ս»,-վրդովվել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ Զադոյանի բարեկամներն իրեն «խնդրել, աղաչել են», որ բողոք չներկայացնի։
Այդ պահին դատարանի դահլիճ մտավ Կարո Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը, որը հայտարարեց, որ ինքն է իրականում Արթուր Զադոյանի որդու հայրը։
«Դե, որ Արթուրը հայտարարում է, որ քո կնոջ հետ է կենակցել, Օնիկ, ուրեմն, դու էլ նրա կնոջ հետ ես կենակցել»,- նկատել է Կարո Կարապետյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: