Ծառուկյանի սանիկը գնել է Աբովյանի հեռուստաընկերությունն ու որոշել է քաղաքապետ դառնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` 2016-ի աշնանը կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը.
«Հեռուստաընկերությունն այժմ ոչ բարվոք վիճակում է: Ես ցանկանում եմ, որ հեռուստաընկերությունը դարձնենք այսօրվա մեր կյանքին համահունչ, մեր կյանքի համար պիտանի հեռուստաընկերություն: Փորձում ենք շատ հարցերում մարդկանց պիտանի լինել, պլանավորել ենք մինչեւ հաջորդ տարի շատ բարձր որակ ապահովել»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։