Բաժիններ՝

Ոստիկանության աշխատակիցները հոգեկան հիվանդությամբ տառապող տղայի նկատմամբ բռնություն են գործադրել

Քաղաքացի Լիլյա Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց տուն են եկել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները և պատճառաբանել, որ հոգեկան հիվանդությամբ տառապող որդու ընկերը` Լևոն Ա.-ն, գրությամբ հայտնել է, որ ինքը ընկերոջ` Գարեգին Պ.-ի հետ բազմաթիվ գողություններ է կատարել, ուստի որդուն տեղափոխել են ոստիկանության հիշյալ բաժին:

Լիլյա Ա.-ն նաև նշել է, որ որդուն մի քանի օր շարունակ հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս