Կարո՞ղ է Ծառուկյանը փոխարինել Սարգսյանին. ՌՀՄ նախագահը խուսափեց ուղիղ պատասխանից

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արամ Աբրահամյանն այսօր ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում և կաևորում է ներքաղաքական կայունությունը:

«Պետք է իրար հետ գործենք: Եթե որևիցե մեկը ունի կախարդական փայտիկ, մենք ամեն ինչ կփոխենք, կգնանք իրա ետևից,- ասաց Ա.Աբրահմայանը՝ շեշտելով, որ իշխանության հետ պետք է համագործակցել,- Այն, ինչ ասվում է մենք կանենք, դա բավարար չէ: Ես կարող եմ ասել, թե ինչքան վատ դրության մեջ են ընկել այդպես ասելով՝ մենք կանենք»:

Աբրահամյանի խոսքով՝ եթե ընդդիմադիրները ծրագրեր ունեն, կարող են ներկայացնել իրենց, որ փորձաքննություն իրականացնեն. «Տեսնենք լավ է, ես կմիանամ իրենց: Բայց ես չգիտեմ նման ծրագրեր: ՀՀ նախագահը ամեն ինչ անում է: Ես չեմ լսել մի բան, որ չի ասել նախագահը: Իհարկե, կա շատ բան, որ պետք է փոխվի, բայց պետք է միասին աշխատել»:

Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին լավ փոխարինող կլինի՞, Ա.Աբրահամյանը պատասխանեց, որ Ծառուկյանի մասին լավ բաներ կարող է ասել, որ շատ հայրենասեր, լավ բիզնեսմեն է և շահագրգռված է, որ երկրում կայուն դաշտ լինի: Նա հրաժարվեց նշել՝ Ծառուկյանը Սարգսյանին արժանի՞ է, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս