Իրանցու դին հիվանդանոց է տեղափոխվել Ամիրյան փողոցից. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի շտապ օգնության թիվ 07 խումբը Ամիրյան փողոցից իրենց կենտրոն է տեղափոխել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Իրանի քաղաքացի, 55-ամյա Էսֆանտիար Կայհանին էր:
Մանրամասներն՝ այստեղ