Բաժիններ՝

Բացվել է Նանսենի թանգարանն ու Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրը (լուսանկարներ)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։ Հուշահամալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, երիցատուն-տաճարը` հարակից հանգստյան տաղավարով, թանգարանի շենքը: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012 թվականին` թանգարանի հիմանարկեքով:

Հանրապետության Նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է հուշահամալիրի տարածքով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Թանգարանում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են ցուցադրությանը, որում ներկայացված են Նանսենի վերաբերյալ գրքեր, հավաքածուներ, գրողին նվիրված Լևոն Թոքմաջյանի քանդակները, ինչպես նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված Գրքի հուշարձանը` Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի արձաններով:  Եկեղեցում հյուրերը մասնակցել են Սուրբ Սեղանի օծմանը:

Նախագծի հեղինակ ու բարերար Սառա Եսայանը, ներկայացնելով հուշահամալիրի կառուցման ընթացքը, նշել է, որ այն հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական աջակցության և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի, շինարարներ Յուրի Ավագյանի, Ժյուլվեր Նարիմանյանի, Արագած Ախոյանի, Սամվել Հակոբյանի, մի խումբ լրագրողների և բոլոր համակիրների, աջակիցների ու Երևանի քաղաքացիների համախմբված ջանքերի շնորհիվ:

Հուշահամալիրը ներառում է նաև հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ 1915թ. Մեծ եղեռնին և 1893-1923թթ. ընթացքում հայկական ջարդերի զոհերին, Արցախյան ազատամարտին ու Արցախի պետականությանը նվիրված հուշարձանախմբերը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբերի դասն անցած Վարդան Մամիկոնյանի և այլոց արձաններ, Ջորջ Բայրոնի հուշաքանդակը, Լրագրողի արձանը: Տարածքում է տեղադրված նաև բարերար Կառլեն Եսայանի հուշարձանը և նրա հիշատակին նվիրված «Թևավոր Խաչքարը»։

yerevan8

yerevan9

yerevan10

yerevan11

yerevan5

yerevan7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս