Արամ Մանուկյան. Անհապաղ իշխանափոխություն է պետք

Միայնակ ոչինչ հնարավոր չէ անել, հարկավոր է համախմբվել: Այս մասին
Ազատության հրապարակում ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա ներկայացրեց ՀՀ դեմոգրաֆիական խնդիրները՝ նշելով, որ 400 հազար հայ Ռուսաստանում քաղաքացիություն է ստացել: Ըստ նրա՝ արտագաղթի պատճառով կտրուկ նվազել են ծննդաբերությունը, ամուսնությունները, աճել են ամուսնալուծություները, մահացությունը:

Ա.Մանուկյանի խոսքով՝ ՀՀ-ում 24 տարում բնական աճը կազմել է 1.1 մլն մարդ, այն դեպքում, երբ Թուրքիայում 1.3 մլն մարդ մեկ տարում է ծնվել: Ըստ նրա՝ ՀՀ գյուղերը վերանում են այս իշխանության «դմբո քաղաքականության արդյունքում», ՀՀ-ում 350 հազար աշակերտ է մնացել, այն դեպքում, երբ 15 տարի առաջ 600 հազար է եղել, 42 հազար երեխա դպրոց չի հաճախում:

«Մարդիկ փող չեն դնում Հայաստանում: Դնեն, Սաշիկի գրպանը գնա՞»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ կամ Հայաստանը «էդ մի քանի հոգուն իրենց տեղն է ուղարկում», կամ ոչնչանում է: Ըստ նրա՝ հաջորդ սերնդին էս խնդիրը հանձնել չեն կարող, խնդիրը պետք է անհապաղ լուծել. «Սերժ Սրագսյանը չարիք է էս երկրի գլխին: Ինչպես իմ ընկերն էր ասում՝ գյադաների ժամանակը եկել, չի գնացել, գյադաները էս երկրում պետք է տեղ չունենան: Անհապաղ իշխանափոխություն է պետք, այլևս ազգային անվտանգության լուրջ խնդիր ունենք»:

«Մեզ պետք է անսերժ Հայաստան»,- ասաց Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս