Եվրոպայի հայերի միության ֆորումը ողջունել է հանրահավաքի մասնակիցներին

Ազատության հրապարակում այս պահին ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի մասնակիցներին ողջունել է Եվրոպայի հայերի միության ֆորումը: Այս մասին հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Հայրենանավեր գործունեության կապակցության Եվրոպայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնում»,- ասաց Տ.Ուրիխանյանը՝ նշելով, որ եռյակին միացել են բազմաթիվ տուժած քաղաքացիներ:

Քաղաքացիական դիրքորոշում նախաձեռնության ղեկավար Գևորգ Դոստոյանի խոսքով՝ օր առաջ պետք է ձևավորվեն նոր իշխանություններ: Նա ներկայացրեց տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, իշխանության խոստումները և նշեց, որ դրանք չեն կատարվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031