Վարկերն ու ավանդները նվազել են

Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76710.4 մլն դրամ, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 1.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել 1.0 տոկոսով:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 20.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 4.8 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.5 տոկոսը, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 5.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0.3 տոկոսով:

2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 54036.3մլն դրամ, 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.8 տոկոսով:

Ավանդների ընդհանուր ծավալում 72.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները:

 

Տեսանյութեր

Լրահոս